Բազմաթիվ բարձրահարկ բնակելի և հասարակական շենքերի, առանձնատների և ինտերիերների հեղինակ և կառուցապատող՝ «Ըդվանսդ Դիվելըփմենթ» և «Թոսքան» ընկերությունները ձեզ են ներկայացնում «Գարունավան» առանձնատների թաղամասը, այս անգամ արդեն Երևանում:
Ավելի պակաս քան 20 րոպե հեռավորությամբ Երևանի կենտրոնից, գեղադիր դիրքով, հիանալի կլիմայով ու անզուգական տեսադաշտով, Նոր Նորքի Վիլնյուսի փողոցի բլրալանջին տեղակայված «Գարունավան» թաղամասի առանձնատները պատրաստվում են իրենց սեփականատերերին ընդունելու համար:
Թաղամասը հասանելի է մի քանի հարմարավետ և առանց խցանումների ճանապարհներով: «Գարունավան» թաղամասի հարևանությամբ առկա են՝
տրանսպորտի բոլոր միջոցները,
առևտրի կենտրոններ,
բանկեր,
ուսումնական հաստատություններ,
բժշկական հաստատություններ,
եկեղեցի,
զբոսայգի և խաղավայր
Այս առանձնատների մատչելի գներից բացի, «ԱրմՍվիս» Բանկի հետ ձեռք բերված համաձայնությունների արդյունքում հնարավոր է նաև բացառիկ պայմաններով հիպոթեկային վարկերի ձևակեպում հարմարագույն տոկոսադրույքներով:
Թաղամասը ամբողջությամբ պարսպապատված է, ունի շուրջօրյա պահակություն և կանաչապատված է բազմաթիվ ծառերով: Այն ապահովված է ջրով, գազով, հոսանքով և կոյուղագծով: Յուրաքանչյուր բնակարան ունի սեփական հողամաս: Բնակարանները հանձնվում են ամբողջությամբ ավրտված վիճակում: Թաղամասի առաջին և երկրորդ փուլերի աշխատանքները ավարտված և բնակեցված են: Այժմ հնարավոր է ձեռք բերել 3րդ փուլի առնձնատները որոնք կառուցվում են չորս տարբեր նախագծերով:
"Գարունավան" թաղամասի նորաձև և բծախնդրորեն հղկված ու մշակված նախագծերը ու շինարարական լուծումները, լավապես լուսավորվող և ընդարձակ սենյակները և դեպի սքանչելի Արարատյան դաշտ նայող լուսամուտները, կհիացնեն նույնիսկ ամենաբծախնդիրներին:
Գարունավան...
Գեղեցկության և հարմարավետության կատարյալ համադրում,
Ցանկություն բացահայտելու միայն լավագույնը...
Մատչելի մի ճոխություն, որից հրաժարվելն ուղղակի անհնար է: